Twitter միկրոբլոգների ծառայությունը ուրբաթ օրը Նյու Յորքի քրեական դատարանին է հանձնել անցած տարի հոկտեմբերին “Գրավիր Ուոլ սթրիթ” ակցիայի ժամանակ ձերբակալվածներից մեկի գրառումները, գրում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ Մանհեթանի քրեական դատարանի դատավոր Մեթյու Սկյարինոն Twitter-ի ղեկավարությանը հիշեցրել է մինչև ուրբաթ ներկայացնել Մալկոմ Հարրիսի երեքամսյա գրառումները: Մերժելու դեպքում դատարանը վեբ-ծառայությանը սպառնացել է խոշոր տուգանքով:
Դատարանը Հարրիսի գրառումները պահանջել է դատախազության խնդրանքով, որը նրան մեղադրում է նրանում, որ անցած տարվա հոկտեմբերի մեկին նա մյուս ցուցարարների հետ միասին փակել էր ճանապարհը`շատ լավ իմանալով որ ոստիկանությունը արգելել է նման բան անել: Քանի որ կասկածյալը վստահեցնում է որ այդ արգելքի մասին չի իմացել, և կարծել է որ ոստիկանությյոընն ընդհակառակը թույլ է տվել, դատախազությունը մտադիր է որպես ապացույց օգտագործել նրա Twitter-ում արված գրառումները, որոնք իբր վկայում են հակառակի մասին:









































