Friday, 05 06 2026
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

Գլխավոր դատախազի պատգամավոր եղբայրը շնորհակալ է եղբորը և բոլորին

ՀՀ գլխավոր դատախազի՝ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը, ԱԺ-ում նոր պատգամավորներից է: Նա ընտրվեց ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանի տարածքում, կարելի է ասել՝ նրա փոխարեն: Ռուբեն Հովսեփյանը չի հերքում, որ պատգամավոր է ընտրվել նաև եղբոր աջակցությամբ: Ի դեպ, նրա շտաբի պետը պետական պաշտոնյա, Պետգույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանն էր: Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ռուբեն Հովսեփյանի հետ:

– Պարոն Հովսեփյան, այսօր ստացվում է, Դուք Ձեր եղբոր ներկայացուցի՞չն եք ԱԺ-ում:

– Ո՛չ: Ես 6 տարի աշխատել եմ որպես թաղապետ, հետո որպես վարչական շրջանի ղեկավար: Դուք` որպես լրագրող կամ բնակիչ, եթե տեղյակ եք թաղամասից, գո՞հ եք, թե՞ դժգոհ եք իմ աշխատանքից:

– Ես այդ տարածքում չեմ բնակվում: Ուզում եք ասել՝ Ձեր եղբոր ջանքերով չե՞ք ընտրվել:

– Գոնե տեղյակ եղեք իմ աշխատանքից, նոր էդ հարցը տվեք: Ես նորից եմ ասում` վեց ու կես տարի աշխատել եմ, թաղապետ եմ ընտրվել շատ մեծ ձայներով: Այսօր էլ ընտրվել եմ պատգամավոր՝ նույնպես մեծ ձայներով:

– Այնուամենայնիվ, Ձեր եղբոր ներդրումը ձեր ընտրության հարցում որքա՞ն եք գնահատում:

– Բոլորինը՝ շատ մեծ: Համ բնակիչների ներդրումը, համ ընկերների, համ հարազատների, համ եղբայրների, համ ծնողիս:

– Այսինքն՝ շնորհակալ եք դատախազ եղբորից:

– Բոլորից եմ շնորհակալ:

– Ձեր շտաբի պետն էր Պետգույքի կառավարման վարչության պետը՝ Արման Սահակյանը: Ինչպե՞ս հասկանանք, որ պետական պաշտոնյան, համարյա նախարարը ձեր շտաբում էր աշխատում:

– Նախարարը ի՞նչ կապ ունի: Մենք Արմանի հետ միշտ համագործակցել ենք, միասին ենք աշխատել: Ի՞նչ կապ ունի համարյա նախարարը կամ համարյա բանվորը լիներ շտաբի պետ, մենք տարիներով միշտ միասին համագործակցել ենք, բարեկամացել ենք իրար հետ: Հետո Սահակյան Արմանը ՀՀԿ Աջափնյակի ղեկավարն է: Ընտրությունը ոչ միայն իմն էր, այլև կուսակցությանը:

– Նախընտրական շրջանում Ձեր ընտրատարածքում ձու էին բաժանում: Դա Ձե՞ր նախաձեռնությամբ էր, թե՞ Արման Սահակյանի:

– Ինչ վերաբերում է Զատիկին, ամեն տարի շատ մեծ միջոցառումներ ենք կատարել հենց փողոցներում Զատիկի օրը: Ձու էլ ենք բաժանել, ձու էլ ենք ներկել, հրավիրել ենք բոլոր բնակիչներին տարբեր տեղեր:

– Եվ դա չե՞ք համարում ընտրակաշառք:

– Տարբեր տեղերում նույն պրոցեսը կատարվել է, Զատիկ ենք նշել:

– Իսկ թաղապետի՞ աշխատանքն էր Ձեզ ավելի դուր գալիս, թե՞ պատգամավորի:

– Երևի նույնն է: Երկուսն էլ բնակչության հետ շփում է: Էստեղ ավելի լավ կմասնակցենք տեղական ինքնակառավարման խնդիրների բարձրացմանը: Ճիշտ է, այդ հանձնաժողովի մեջ չեմ, բայց իմ լուման էլ կլինի ԱԺ-ում:

– Իսկ ի՞նչ նախաձեռնություններ եք բերել ԱԺ:

– Դուք դրանք կիմանաք հետագայում: Կարող եք սոցիալական հարցերի հանձնաժողովից հարցնել, որի անդամ եմ ես:

– ԱԺ-ում, փաստորեն, Ձեր խնամու՝ Գարեգին Նուշիկյանի հետ եք ընկերություն անում:

– Բոլորի հետ, նաև իր: …Մինչև հիմա լավ ենք իրար հետ:

– Տևական ժամանակ լուրեր են շրջանառվում Ձեր եղբոր հնարավոր պաշտոնանկության մասին: Ի՞նչ կասեք այդ առթիվ:

– Ես նման բան չեմ լսել:

– Պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Դուք պատրաստվո՞ւմ եք քաղաքական պրոցեսներում ակտիվություն ցուցաբերել:

– Ընդհանրապես, ես իմ աշխատանքի մեջ էլ եմ ակտիվ: Հենց թաղապետի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, կարելի է ասել, քաղաքական պաշտոն է:

– Աշտարակի ընտրությունների առթիվ ասվում է, որ ընտրությունները վերահսկում է գլխավոր դատախազը, անգամ ԲՀԿ-ական դարձած Լյովա Խաչատրյանին ասվել է, որ հեռու մնա տարածքից:

– Նման բան չգիտեմ, իրականում չգիտեմ: Որ իմանայի, կասեի:

– Իսկ ՏԻՄ ընտրություններում կա՞ թեկնածու, ում սատարել եք կամ սատարում եք:

– Ես գտնում եմ, որ գյուղապետերի ընտրությունները պետք է ազատ լինեն: Գյուղացին ում ուզում է` նրան պետք է ընտրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում