Friday, 12 06 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Վիրտուալ երկիր` facebook-ում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարվա իր ամենամյա ուղերձում նշեց, որ Ամերիկան Google-ի և Facebook-ի ազգ է, թեև հենց այդ օրերին Միշել Օբաման իր երկու դստրիկներին` 9-ամյա Սաշային և 12-ամյա Մալիային արգելեց օգտվել Facebook սոցիալական ցանցից (ըստ նրա` առնվազն 13 տարեկանից պետք է գրանցվել նման ցանցերում), այնուամենայնիվ, սոցիալական ցանցերը կատարում են, այսպես կոչված, իրենց առաքելությունը գրեթե ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում:

Քաղաքակիրթ երկրներում, սակայն, անգամ այս ոլորտը զարգացնելու համար պետության կողմից ներդրումներ են կատարվում: Մեզանում այս ամենում կատարած ներդրումները նորից մնում են ֆորմալ տարածքում (թեև վարչապետը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին հաճախ է մտածում): Բայց մինչ այդ, Facebook-ը Հայաստանում վեր է սոցիալական ցանց լինելուց, այն ինչ-որ առումով (հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում) վերսոցիալական ցանց է դիտարկվում` ի տարբերություն одноклассники-ի, որն ավելի շուտ ընտանեկան, ընկերային կապերի միջոց է. ի դեպ, որի մասսան էլ զգալիորեն տարբերվում է Facebook-ի քաղաքացիական հարթակից. վերջինս կարծես դարձել է վերահսկվող մեխանիզմ և ինչ-որ առումով կրակ ու պատիժ այս իշխանությունների գլխին (չնայած նույն վերահսկվող մեխանիզմն է նաև արևմուտքում): Այստեղ, թերևս, կա ամենակարևորը, ինչ պետք է օդի և ջրի պես հասարակությանը, այն է` խոսքի ազատություն. այստեղ ոչ միայն շատ արագ են տարածում լուրերը, ոչ միայն բանավեճ կամ զրույց է ծավալվում, այլ նաև այն դառնում է յուրահատուկ հարթակ քաղաքացիական նախաձեռնությունների ստեղծման, ձևավորման համար («Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճի, օտարալեզու դպրոցների, բնապահպանական մի շարք խնդիրների շուրջ նախաձեռնությունները հենց Facebook-ում ձևավորվեցին): Բայց այս ամենը պայմանավորված է նաև այն կարևոր հանգամանքով, որ վերջին 2-3 տարում շատ բան է փոխվել հասարակության գիտակցության, քաղաքացիական հասարակության ստեղծման առումով: Ինչ-որ տեղ Facebook-ի միջոցով հասարակության առողջ զանգվածը գտավ ինքնարտահայտվելու ձևը, այն ռեալիզացնող հարթակ դարձավ շատերի համար:

Իրականում, սակայն, Facebook սոցիալական ցանց ստեղծող (2004 թ.) Մարկ Ցուկերբերգը չէր էլ պատկերացնում, թե այն ինչ կարող է փոխել իրականության մեջ: Մարկն այն ի սկզբանե ստեղծել էր Հարվարդի համալսարանի ուսանողների համար, սակայն շատ կարճ ժամանակ անց այն սկսեց իր մեջ ներգրավել հազարավորների: Արդեն 2007թ.-ի կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն տարբերակները (այսօր կա նաև հայերեն թարգմանությունը), ինչն իր հերթին ազդակ հանդիսացավ Միացյալ Նահանգներից բացի, այլ երկրներում դրա տարածմանը: Ներկայումս այն ունի ավելի քան 560 մլն անդամ, մեզանում դրանից օգտվողների թիվը մոտ 120,000 է: Ցուկերբերգը խոստովանում է, որ ինքը փորձում է աշխարհն ավելի բաց դարձնել` ինչ-որ տեղ օգնելով մարդկանց գտնել միմյանց, հրապարակայնություն ապահովել, հնարավորություն ստեղծել մարդկանց գտնելու միմյանց և կիսվելու նրանով, ինչը կարևոր է նրանց համար` հեղափոխություն, տեղեկատվական հոսք և այլն:

Հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը, կարևորելով մեզանում Facebook-ի դերը, նշում է, որ այն մարդկանց միջև այնպիսի անձնական հարաբերություններ է ձևավորում, որոնք ուղղակիորեն կապված են հասարակական հետաքրքրությունների հետ, հասարակությունով ապրող մարդկանց հարաբերություններ, նաև՝ համապատասխան, այսինքն` քաղաքացիական, արվեստ, մասնավորապես՝ գրականություն: Ըստ նրա` ցանցն այսօր ձևավորում է համայնքներ, որոնք առայժմ բավականաչափ ինքնավար չեն, բայց դրա հնարավորությունը տրված է ու իրականանալու է` ի տարբերություն Եգիպտոսի ու Լիբիայի, քանի որ գործողությունը, ըստ նրա, մեր հասարակությունում առաջնային է. «Facebook-ը դեռևս ոչ թե գործողության նախապատրաստման ու կոորդինացման վայր է, այլ՝ դրա վերլուծման, իմաստավորման, էմոցիոնալ վերաբերմունք արտահայտելու, նույնը վերաբերում է նաև մտագործունեությանը՝ այնուամենայնիվ, մամուլը (ներառյալ կայքերը) դեռ միտք հայտնելու, ստեղծելու հիմնական միջավայրն են, Facebook-ը ռեակցիան է, սակայն հայկական Facebook-ը հենց սկզբից խուսափեց նեղանձնական, կենցաղայնացված շփման վայր լինելուց, ունեցավ բարձր հասարակայնական լիցք ու մակարդակ»,- ասում է Արա Նեդոլյանը:

Ըստ նրա` այն մեզանում չի կարող նույն դերակատարումն ունենալ, ինչ Եգիպտոսում, որովհետև ի տարբերություն այդ երկրների՝ մեզ մոտ գրեթե անընդհատ քսան տարի է, ինչ գործում է հրապարակային քաղաքականության ավանդույթը, և լրիվ նոր, «ֆեյսբուքյան» սերնդի ձևավորումը դեռ այսօրվա հարց չէ. ի տարբերություն Կահիրեի` մեր քաղաքը ավելի լայն հնարավորություններ է տալիս իրար անմիջապես ճանաչելու, իրականության մեջ կապեր ու համատեղ գործունեություն ծավալելու, թեև իբրև հեղափոխական պայքարի և քաղաքացիական շարժման հավելյալ միջոց ու հարթակ՝ Արա Նեդոլյանը այն կարևոր տեղ է համարում:

Իսկ հարցին` վիրտուալ շփումը արդյո՞ք մի օր չի վերանա, մենք տեսնում ենք շատերը հոգնում են, դուրս են գալիս այնտեղից, ասում է, որ այն որպես սոցիալական ցանց է ստեղծվել մեզանում, սակայն ինչ-որ առումով այլ բանի վերածվել: Նա վստահ չի, որ ներհայաստանյան կյանքում որևէ սերունդ երբևէ կկոչեն հենց ֆեյսբուքյան: Եգիպտոսում, օրինակ, սերունդը սկզբից ձևավորվեց վիրտուալում, հետո՝ դուրս եկավ իրականություն, իրական պայքարի ու գործողության: Այստեղ հակառակն է` սերունդը ձևավորվում է հրապարակի ու փողոցի իրական պայքարում, հետո՝ ամրագրում ու զարգացնում է կապերը վիրտուալ տարածքում:

«Ես միանշանակ իրականությունը վիրտուալից վեր եմ դասում, եթե մարդ գտնում է իրեն իրականությունում, այնքան հետաքրքիր կյանք է ստանում, որին այլևս հարկավոր չէ վիրտուալ հարստացումը՝ իհարկե, նա դուրս կգա այստեղից, և իրեն կարելի է միայն նախանձել այդ դեպքում, ու եթե մենք` քաղաքացիներս, գրավենք մեր երկիրը, մեր քաղաքը, մենք էլ կգերադասենք օգտվել անմիջական շփման հնարավորություններից»,- ասում է Արա Նեդոլյանը` ավելացնելով, որ այժմ միջավայրը, ինչ-որ իմաստով մեզ վանում է, ու մենք մեզ համար վիրտուալ երկիր ենք կառուցում այստեղ:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում