Գերմանիայի անտառներում հալյուցինածին հատապտուղները միաբանին ստիպել են մերկանալ և մոլորվել տարածության մեջ:
Ավստրալիայի հետ սահմանակից Գերմանիայի Ունտերվյորսեն փոքր քաղաքում մի բնակիչ անտառի մոտ զբոսնելիս ապշահար է եղել՝ նկատելով լիովին մերկ տղամարդու, որն աննպատակ թափառել է ծառից ծառ և ինչ-որ անհասկանալի բաներ ասել: Քաղաքացին նրան օգնություն է առաջարկել, սակայն մերժվել է:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ տղամարդը դիմել է ոստիկանություն: Մատնանշած վայրում կարճատև փնտրտուքներից հետո ոստիկանները գտել են մերկ տղամարդուն և հոսպիտալացրել:
Նրան հետազոտած բժիշկները եկել են այն եզրակացության, որ տղամարդը, կամա թե ակամա, կերել է հալյուցինածին հատապտուղներ, ինչը տարածության մեջ ապակողմնորոշման, հալյուցինացիայի և վերջույթների մասնակի կաթվածի պատճառ է դարձել:
Երբ անծանոթը փոքր-ինչ սթափվել է, պարզվել է, որ նա հարևան Տրաունշտայն քաղաքի միաբանն է: Մի քանի օր առաջ նա որոշել է զբոսնել: Հեծանվով անտառ է գնացել, իսկ հետո քայլերն ուղղել հատապտուղների կողմը:









































