Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դմիտրի Սալամատինն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ թուրքմենական այցի ավարտից հետո Սալամատինի գլխավորած ուկրաինական ռազմական պատվիրակությունը ժամանելու է Ադրբեջան: Իր ադրբեջանական այցի շրջանակներում Սալամատինն աշխատանքային հանդիպում է ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ:









































