Կատալոնական «Բարսելոնա»-ի փոխնախագահ Թոնի Ֆրեյշան հայտարարել է, որ հերթական գլխավոր ասամբլեայի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, կհաստատվի թիմի` 2012-13թթ. մրցաշրջանի բյուջեն:
Ըստ տեղեկատվության` «Բարսելոնա»-ն պատրաստվում է 470 մլն եվրո եկամուտ ունենալ, իսկ ծախսերի համար տրամադրել 427.29 մլն եվրո:
Վեհաժողովի ժամանակ Սանդրո Ռոսելը կներկայացնի 2011/12 թթ. մրցաշրջանի տնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Ընթացիկ մրցաշրջանում եկամուտը կազմել է 48.8 մլն եվրո: Բացի այդ` ակումբի ղեկավարությունը կքննարկի առաջիկա տարիների մարտավարությունը:









































