ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որոշել է հավատաքննությամբ զբաղվել դպրոցներում՝ խախտելով երեխաների սահմանադրական իրավունքները: Երևանի թիվ 194 դպրոցի առաջին դասարանցիների ծնողներին օրերս բաժանվել է հարցաթերթիկ, որտեղ ծնողներին խնդրվում է ներկայանալ, տեղեկացնել տան, աշխատավայրի մասին և տրվում է հետևյալ հարցը. «Որևէ աղանդի մասնակցություն ունե՞ք»: Այս մասին տեղեկացնում է religions.am-ը: Հարցաթերթիկները բաժանել են դասղեկները և հավաստիացրել, որ կրթության նախարար Արմեն Աշոտյանը տեղյակ է այդ նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ մարդկանց հավատքը և համոզմունքները յուրաքանչյուրի մասնավոր գործն է, և ոչ ոք իրավունք չունի հավատաքննությամբ զբաղվելու, առավելապես երեխաների շրջանում:








































