Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի ղեկավարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժերը սեպտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում վնասազերծել են PKK-ի 75 զինյալի: Միևնույն ժամանակ այդ օպերացիաների ընթացքում զոհվել է 4 զինծառայող:
Նշվում է, որ ներկայումս Հաքքարի նահանգում է գտնվում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելը, որն անձամբ է ղեկավարում գործողությունները, որոնց մասնակցում է 7 գումարտակ:









































