Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Եվրախորհրդարանի սաֆարովյան բանաձևը հաստատում է, որ Բաքուն ոչ միան խաբեություն է գործի դրել, այլ խախտել է ՄԻԵԴ կայացրած բոլոր վճիռները

Եվրոպական խորհրդարանի սաֆարովյան բանաձևը նուրբ ձևակերպումներով հաստատում է, որ Բաքուն ոչ միայն խաբեություն է գործի դրել, այլ նաև խախտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռները:

Վեց կետերից բաղկացած այս բանաձևի յուրաքանչյուր կետի մեկնաբանությունը այլ եզրակացության չի հանգեցնում։ Հետևենք բանաձևի կետերին և փորձենք կենտրոնանալ յուրաքանչյուր կետի վրա.

Եվրոպական խորհրդարանը`

1) Ափսոսանք է հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ շուքով ընդունելու, ինչպես նաև նրան մայորի կոչում շնորհելու և ժամանելուն պես նրան՝ իր 8 տարվա աշխատավարձի չափով գումար շնորհելու առնչությամբ:

Բանաձևի առաջին կետով եվրոպական խորհրդարանը հաստատում է, որ ներում-հերոսացման այն արարքը, որին դիմել էր նախագահ Ալիևը դատապարտելի է Եվրախորհրդրանի կողմից: Թեև այստեղ օգտագործված եզրույթը «ափսոսանք» է, այսուհանդերձ դատապարտման ուղերձը հստակ է:

2) Քաջալերում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել հաշտեցման գործընթացը:

Առաջին հայացքից բաղձանքի սահմաններում թվացող այս բանաձևը տպավորություն է թողնում առաջին համեմատաբար խիստ կետից հետո հավասարակշռել մոտեցումը, համահավասար պատասխանատվության դասական մոտեցումը կիրառելով: Մեկնաբանական դիտարկումը սակայն մտածել է տալիս, որ հաշտեցման գործընթացի վերաձեռնարկման կոչ կատարող այս բանաձևը խորքում անուղղակիորեն հաստատում է, որ հաշտեցման գործընթացը խախտված է չասելու համար՝ կասեցված: Իսկ նման իրավիճակի գոյառման պատճառը այս դեպքում առաջին կետով արտահայտված է. հասցեն հստակ է, որի նկատմամբ ափսոսանք է հայտնվել իբրև մուտք ընդհանուր բանաձևին:

3) Հիշեցնում է, որ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ Ադրբեջանի հետ ներկայում բանակցություններ են ընթանում, ընդգրկում է մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դրույթներ ու չափորոշիչներ, որոնց պետք է հետևել:

Համահավասարեցման մոտեցումը անմիջապես կտրուկ շրջադարձ է կատարել երրորդ կետով: Հիշեցումը ուղղված է Ադրբեջանին, մարդասպանին հերոսացնող կողմին, որին դարձյալ կոչ է արվում հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող համաձայնագրին:

4) Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ջանքեր գործադրել՝ բարեփոխելու դատական ողջ համակարգը, մասնավորապես. դատական կարգով հետապնդման, դատավարության, դատապարտման, ազատազրկման ու բողոքարկման գործընթացները:

Այս բոլորում Եվրախորհրդարանը ճիշտ է նկատել և ընդգծել Ադրբեջանի իրավական համակարգի խոցելիությունը: Այստեղ հստակ պատասխան կա նախագահ Ալիևին, որն Ադրբեջանի սահմանադրականությանը հարիր էր փորձում ներկայացնել ներում-հերոսացման գործը: Այս բանաձևով իրավական համակարգի անորոշությունն է հաստատվում և մանավանդ ոչ հիմնավոր և ոչ իրավական է նկատվում մարդասպանին ազատ արձակելու Բաքվի պատճառաբանությունը:

5) Կոչ է անում Ադրբեջանին՝ ենթարկվել այս երկրի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռներին:

Այս ընդհանրացումը` «բոլո՛ր վճիռներին» խիստ շեշտադրումներ է պարունակում իր մեջ: Պարզ ասած, Բաքուն խախտել է Եվրոպական դատարանի կայացրած մարդու իրավունքների բոլոր վճիռները: Սաֆարովի ներկա կարգավիճակը չի համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերող Եվրոպական դատարանի որևէ վճռին: Այսքան պարզ:

6) Հանձնարարում է Եվրախորհրդարանի նախագահին, որպեսզի վերջինս այս բանաձևը փոխանցի Եվրոպայի խորհրդին, Հանձնաժողովին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Ադրբեջանի և ԵՄ անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին:

Ուրեմն, պետք է տարածել այս բանաձևը Ադրբեջանին, և այն բոլոր կառույցներին, որոնց նկատմամբ Բաքուն իրականացնում է համարկման քաղաքականություն և այն բոլոր խորհրդարաններին, որոնց կազմած համագումարներին և խորհուրդներին մաս է կազմում Ադրբեջանը։

Ճիշտ է պարտադիր բնույթ չունի այս բանաձևը, որ «կոչերով» հագեցած է և թելադրանքներ ու հիշեցումներ է կատարում։ Այսուհանդերձ հստակ է ամբաստանությունը, ամբաստանված կողմը, մարդու իրավունքները չհարգողը:

Բանաձևի նախաբան-հիմնավորման բաժնում Եվրախորհրդարանը հաստատում է.

Եվրոպական խորհրդարանը համարում է, որ նախագահի կողմից նման կարճ ժամկետներում ներում շնորհելը հարցականի տակ է դնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու խնդրագրի դրդապատճառները, որոնք չեն համապատասպանում օգոստոսի 15-ին Հունգարիային ուղղված՝ Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի նամակի բովանդակությանը:

Այս հաստատումը շատ պարզ ու հստակ ձևով հաստատում է, թե Ալիևը ստել է:

Քարոզչաքաղաքական փուլից հետո իրավաքաղաքական հարթության վրա այս բանաձևը, հայկական կողմի համար հստակ առավելություններ է պարունակում: Այս երկրորդ և կարևոր փուլի համար դրական մեկնարկ կարելի է համարել այս բանաձևի որդեգրումը: Գուցե՝ Ադրբեջանի համար պատժամիջոցներ ապահովելու համար Հղում կատարելու մի փաստաթղթի ամրագրումը։

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում