Pussy Riot-ը դարձել է տարվա լավագույն արթ-նախագիծ, նրանց հանձնել են «Արտադրված է Ռուսաստանում» մրցանակը, հաղորդվում է «Սնոբ» ամսագրի կայքում:
«Խմբի մասնակիցները օբյեկտիվ պատճառներով չեն կարող ներկա լինել արարողությանը»,- նկատել է մրցանակաբաշխության հաղորդավար Քսենիա Սոբչակը:
Այն բանից հետո, երբ Pussy Riot-ին հաղթող հայտարարեցին, սրահում հնչել է աղաղակ. «Ամոթ»: Ի պատասխան՝ կազմակերպիչները բացատրել են, որ չեն աջակցում ակցիային, սակայն պնդում են, որ անհրաժեշտ է ներողամիտ լինել:
Pussy Riot-ի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալեխինան ու Եկատերինա Սամուցևիչը դատապարտվել են 2 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել կրոնական մոտիվներով խուլիգանություն անելու մեջ Հիսուս Քրիստոսի տաճարում «Աստվածամա՛յր, Պուտինին քշի՛ր» պանկ աղոթքի համար:










































