Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում անշարժ գույքի վարձակալությունը մեկ տարվա ընթացքում թանկացել է 60 տոկոսով: Այս մասին հայտնել է Իրանի վիճակագրական կենտրոնը:
Վերջինիս տվյալներով՝ 2011 թվականի երկրորդ կեսին քաղաքներում մեկ քառակուսի մետրի վարձակալության միջին գինը կազմել է 53,224 ռիալ (մոտ 43 դոլար): Հաշվետվության մեջ նաև նշված է, որ վարձավճարի առավելագույն թանկացում գրանցվել է Թեհրանում՝ 21.7 տոկոս (2010 թվականի համեմատ՝ 42.1 տոկոս):








































