Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Դիլիջանի սողանքները «ֆինանսի են սպասում», իսկ աղետը սպասո՞ւմ է

Դիլիջանի համար սողանքները վաղուց արդեն իսկական չարիքի են վերածվել:

«Քաղաքի հատկապես կենտրոնական հատվածը, Մյասնիկյան փողոցի մի զգալի հատված այժմ ուղղակի աղետալի վիճակում են»,- «Առաջին լրատվականին» այս մասին հայտնեց Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի անդամ Տիգրան Քեռյանը:

Նորակառույց բաց ամֆիթատրոնը, բնակելի առանձնատները, «Հին Դիլիջան» պատմամշակութային թանգարանը, համայնքային բանուկ ճանապարհը և այլ ենթակառուցվածքներ Դիլիջանում այժմ հրաշքով են գոյատևում, քանի որ սպառնալիքը ուղղակիորեն ամեն օր կախված է քաղաքացիների ու այդ տեղամասերում գտնվող կառույցների սեփականատերերի գլխին:

Դեռևս խորհրդային տարիներին սողանքների դեմն առնելու համար քաղաքում կառուցվել են ջրահեռացման շուրջ 2 կիլոմետրանոց թունելներ, որոնք մինչ այժմ չեն շահագործվել: Ու թեև մինչ այժմ բազմաթիվ պետական հանձնաժողովներ են այցելել և գնահատումներ կատարել Դիլիջանում, ֆինանսական խնդիրների պատճառաբանությամբ դեռ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվել:

Քաղաքի բյուջեով հակասողանքային ծրագրեր հիմնականում իրականացրել են հենապատեր կառուցելու միջոցով: Քաղաքում եղել են չնախատեսված դեպքեր, երբ փլվել է մի մեծ հենապատ, որը սպառնում էր քաղաքը երկու մասի բաժանել. հենապատեր են դրել, սակայն սա ընդամենը կոսմետիկ լուծում է:

Եվ որքան էլ զարմանալի է, զբոսաշրջության զարգացման ներուժ ունեցող Դիլիջանում նման օրհասական խնդրին ուշադրություն չեն դարձնում, իսկ եթե դարձնում էլ են, ապա միայն այն ժամանակ, երբ այցելում են այդ տեղամասեր և զարմանք ապրում քաղաքի իրական վիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում