Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Կիևում լրագրողների հետ ունեցած զրույցում անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կապված ԱՄՆ-ում հակաիսլամական ֆիլմի նկարահանման հետ:
Էրդողանը դատապարտել է Լիբիայում ամերիկացի դիվանագետների վրա կատարված հարձակումը. «Թուրքիան կիսում է ամերիկացիների ցավը, քանի որ թուրք դիվանագետները քանիցս դարձել են ահաբեկչության զոհ: Հուսով եմ, որ Լիբիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բացասաբար չեն անդրադառնա այդ երկրի ժողովրդավարական գործընթացների վրա: Միջազգային հանրությանը կոչ եմ անում համատեղ պայքար մղել ահաբեկչության դեմ: Ահաբեկչությունը չունի ո՛չ կրոնական, ո՛չ էլ ազգային պատկանելություն»:







































