Ամերիկայի վարչությունը մի քանի օր հետո կսկսի պարբերական ճեպազրույցներ կազմակերպել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի` գալիք ընտրություններում Սպիտակ տան ներկայիս տեր Բարաք Օբամայի հակառակորդի համար: Այս մասին հայտնել են Ռոմնիի նախընտրական շտաբում:
Շտաբի ներկայացուցիչները ճշգրտել են, որ ճեպազրույցները կսկսվեն այն բանից հետո, երբ կանցկացվի Ռոմնիի առաջատար խորհրդատուների հուսալիության ստուգումը: Այն ադեն մոտենում է ավարտին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Համաձայն ԱՄՆ-ի քաղաքական ավանդույթի` նախագահական ընտրությունների տարում գործող գործող վարչակազմն արդեն հայտնի թեկնածուների համար նախընտրական պայքարի վերջին փուլում փակ ճեպազրույցներ է կազմակերպում աշխարհում տիրող իրավիճակի և վտանգների վերաբերյալ, որոնց բախվում է երկիրը:
Դեռ մինչ Եգիպտոսում և Լիբիայում կատարվածների վերջնական պատկերի պարզ դառնալը Ռոմնին շտապեց Օբամայի վարչակազմին մեղադրել այն բանում, որ վճռական գործողությունների փոխարեն նա (վարչակազմը) ներողություն է խնդրում Ամերիկայի հակառակորդներից:
Սեպտեմբերի 12-ին մեկնաբանելով Միթ Ռոմնիի ասածը` Բարաք Օբաման հայատարարել է, որ իր հակառակորդի դիրքորոշումը հիմնված չէ փաստերի վրա:









































