Saturday, 13 06 2026
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան

Դարձյալ հակասող որոշումներ. զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը՝ մեկ տեղում

Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 6-ի ՀՀ բնապահպանության նախարարության և ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիրը` ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնել ՌԴ «Ատոմռեդմետզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության հետ: Այս նպատակով ՀՀ կառավարությունը թույլատրել է ներդնել Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկրաբանական տեղեկատվությունը` 46,120,500 դրամի չափով:

2009 թվականի ապրիլի 23-ին ՀՀ կառավարությունը N 419-Ն որոշմամբ թույլատրել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին ՀՀ տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում 5 տարի ժամկետով` ուրանի հանքաքարի հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերի անդրադարձը թողնելով անորոշ ապագային:

Փաստորեն, անկախ այն հանգամանքից, որ կառավարությունը այդքան ակտիվ քայլեր է ձեռնարկում Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման և խթանման համար, ամենևին էլ բացասական դիրքորոշում չունի Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման վերաբերյալ: Հետաքրքիր է միայն, թե ինչպես կարող են մի երկրում ընդունվել միմյանց այդքան հակասող որոշումներ. նախ հայտարարում են, թե Տաթևը Հայաստանի զբոսաշրջության հարավային առանցքի հիմնաքարն է և հրավիրում աջակցել ու ներդրումներ կատարել «Տաթևի վերածնունդ» ծրագրում, այնուհետ նույն տարածքում իրականացնում են ուրանի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքներ:

«Տաթևի վանքի համար այնքան գումարներ ծախսվեցին, որպեսզի այնտեղ համալիր լինի, զբոսաշրջիկներ գան, և այլն, սակայն այսօր արդեն այնտեղ հանքավայր են բացում: Այդ ո՞վ պետք է գա այնտեղ, թունավորվի ու գնա: Մի՞թե պարզ չէ, որ զբոսաշրջիկները չեն այցելի մի տարածք, որտեղ ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներ են տարվում»,- խնդրի վերաբերյալ նշում է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Իսկ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը հիշեցնում է, որ, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, պատասխանատուները կշարունակեն պնդել հնչեցրած պարզաբանումները, թե այս փուլում հանքավայրի շահագործում չի սպասվում, և ներկայումս տարվող աշխատանքներն անվնաս են, սակայն մենք ունենք ուրանի պաշարներ, որոնցով զբաղվող ընկերությունը երբեք չի ասում, որ այստեղ ուրանի պաշար ունենք և այլն:

«Այսինքն՝ տարածքը խառնված է, մենք չգիտենք՝ այս տարածքում ուրան կա՞, թե՞ ոչ: Օրինակ՝ նրանք հետազոտել են Լեռնաձոր համայնքի շրջակայքը և ասում են, թե պաշար չեն գտել, բայց չէ՞ որ դուք հետազոտել եք գտնելու համար, այսինքն՝ ուրան կա, արդյունաբերական պաշար չկա: Բայց եթե իրենք ունեն մոտավոր պատկերացում, որ այնտեղ ուրան կա, ինչպես են տալիս ուրիշ հանքարդյունաբերության համար լիցենզիա: Ուրանը հո չի հարցնում՝ հողից ոսկի՞ ես վերցնում, թե՞ ուրիշ բան: Եթե դու գտնես ու հասնես դրան, այն իրեն կարտահայտի»,- ասում է Ինգա Զառաֆյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում