Տրիպոլիի ներկայիս իշխանությունները չեն կարող ապահովել իրենց երկրում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը, առանց արտասահմանից օգնություն ստանալու: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ում Լիբիայի դեսպանը`Ալի Աուջալին պետդեպարտամենտի «Ուրազի Բայրամի» տոնի առիթով կազմակերպած ընդունելության ժամանակ: Փաստորեն նա դիմել է ԱՄՆ և եվրոպական պետություններին` խնդրելով ակտիվացնել իրենց երկրի հանդեպ օգնությունը: «Դուք աջակցել եք մեզ պատերազմի ժամանակ: Բայց պետք է աջակցեք մեզ նաև խաղաղ պայմաններում: Մենք չափազանց ծանր վիճակում ենք և կարիք ունենք ընկերների աջակցության»,- հայտարարել է Աուջալին:
«Մեզ մեր երկրում անհրաժեշտ է կայունություն և անվտագությունը, սակայն Տրիպոլիի իշխանությունները ունեն լուրջ խնդիրներ` կապված որակավորված անձնակազմի և սրաքավորումների պակասի հետ»,- ասել է նա իր ելույթում:










































