Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն գանգատվել է Խարկովի թիվ 5 հիվանդանոցի իր պալատում, որտեղ նա գտնվում է բուժման նպատակով, ռադիոճառագայթման բարձր մակարդակից: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Միխաիլ Աֆանասևը Տիմոշենկոյի գանգատն անվանել է «աբսուրդային»: «Դա պարզապես հերթական փորձն է ստեղծելու քաղաքական ներկայացում»,- մեկնաբանել է նա Տիմոշենմկոյի հայտարարությունը:
Աֆանասևը հավելել է, որ պատրաստ է ԱԻՆ և Սանիտարա-համաճարակային ծառայությունների աշխատակիցներ հրավիրել` նրա պալատի ռադիոակտիվության մակարդակը չափելու համար։









































