«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցության խմբակցությունը համալրող պատգամավորի հարցը կորոշվի երկու օր հետո:
Այլ մեկնաբանություններից` մամուլում շրջանառվող տարբեր անունների մասին, պարոն Մարտիրոսյանը զերծ մնաց` հավելելով, որ երկու օր հետո կայանալիք վարչության նիստում կորոշվի, թե ով կգնա խորհրդարան:











































