Առնանդամի մեծացման գործընթացն ավարտվել է 22-ամյա ամերիկացու մահով: Հայտնի է, որ Կասիա Ռիվերան մահացած Ջասթին Սթրիթին սիլիկոնի ներակրում է կատարել: Այժմ հետաքննություն է իրականացվում, սակայն կինը հերքում է իր մեղքը: Այս մասին հաղորդում է CTV News-ը: Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում:
Այս գործընթացի վերաբերյալ գովազդը տարածվել է թռուցիկներով: Նա ո՛չ թույլտվություն է ունեցել, ո՛չ էլ բժշկական փորձ: Ներարկման հաջորդ օրը Սթրիթը մահացել է սիլիկոնային էմբոլիայից: Քննիչները ենթադրում են, որ կինը նախկինում ևս նմանատիպ պրոցեդուրաներ է իրականացրել: Հիմա նրանք փնտրում են նախկին հաճախորդներին և վկաներին:
Ուռոլոգ Դենիել Էլիոթի խոսքերով` սա առաջին դեպքն է իր պրակտիկայում, չնայած որ նրան հայտնի է ճարպերի ներարկման միջոցով առնանդամը մեծացնելու տարբերակը: Իրականում ոչ մի պրոցեդուրա չի գործում, քանի որ դրանք ոչ մի բժշկական հիմք չունեն:
Մինչ օրս ոչ մի տարբերակ չկա առնանդամը արագ մեծացնելու համար: Օրգանի ցանկացած ներարկում ցավալի հետևանքներ է ունենում , քանի որ առնանդամում մեծաթիվ արյունատար անոթներ կան և ցանկացած նյութ միանգամից հայտնվում է արյան մեջ:









































