Պետերբուրգցի հասարակական գործիչները հինգշաբթի օրը 333 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ ճշգրտված հայցեր են ուղարկել դատարան՝ ընդդեմ երգչուհի Մադոննայի և նրա համերգի կազմակերպիչների: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է հայցվորների ներկայացուցիչներից մեկը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանային դատարանը կասեցրել էր երգչուհի Մադդոնայի դեմ 333 միլիոն ռուբլու դատական հայցի լսումը, քանի որ հայցերի ձևակերպման ժամանակ թույլ էին տրվել մի շարք սխալներ:
Շաբաթվա սկզբին ակտիվիստների ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է պարզել երգչուհու պաշտոնական հասցեն և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանում հայցերի դիտարկման համար:
«Ուղարկել ենք այսօր՝ օրվա առաջին կեսին, փոստով»,- ասել է ակտիվիստների ներկայացուցիչը:
Ակտիվիստները երգչուհուն մեղադրում են անչափահասների շրջանում համասեռամոլություն քարոզելու մեջ:






































