Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի նոր` «Խաղաղօվկիանոսյան
սահման» (Pacific Rim) ֆիլմը վարձույթի կհանձնվի նաև 3D ձևաչափով, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Այս որոշումն ընդունել է Warner Bros. ընկերությունը: Ֆիլմը կնկարահանվի 2D ձևաչափով, և միայն դրանից հետո կստանան դրա 3D տարբերակը: Հետաքրքիր է, որ դել Տորոն դեմ էր «Խաղաղօվկիանոսյան
սահմանի»` ստերեոսկոպիկ տարբերակով էկրան բարձրանալուն:
Ֆիլմի իրադարձությունները Երկրի վրա տեղի կունենան ապագայում: Ըստ սյուժեի` մարդկությունը վտանգվում է օվկիանոսի խորքից բարձրացած հսկայական հրեշների պատճառով: Հրեշների հարձակումները հետ մղելու համար մարդիկ հսկա ռոբոտներ են պատրաստում:
Դել Տորոյի կարծիքով`երեքմետրանոց պատկերումը հանդիսատեսին ռոբոտների չափերը ճիշտ գնահատելու հնարավորություն չի տա:
«Խաղաղօվկիանոսյան
սահման»-ում զբաղված են Չարլի Հաննեմը, Իդրիս Էլբան, Ռոն Պերլմանը և Չարլի Դեյը: Որոշ տվյալներով` ֆիլմի բյուջեն կազմում է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար: Ֆիլմը պետք է վարձույթի հանձնվի 2013-ի հուլիսին:










































