Քվեինսլենդի համալսարանի մասնագետները պարզել են, որ իրականությանը չի համապատասխանում այն կարծիքը, համաձայն որի` գեղեցիկ տղամարդիկ միշտ կարողանում են «ձեռք բերել» իրենց դուր եկած կանանց և մեծ հաջողությունների են հասնում: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Ճանճերի վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ նույնիսկ ամենացանկալի որձերի դեպքում կա որոշակի սահման: Գենային ինժեներիայի միջոցով ստացված արու ճանճերը սկզբնական շրջանում ավելի շատ էին վերարտադրվում, սակայն որոշ ժամանակ անց այդ համամասնությունը հավասարվել է:
Նույնը տեղի է ունենում սիրամարգերի մոտ: Ավելի մեծ և գեղեցիկ պոչ ունեցող սիրամարգի սերունդները հաճախ ավելի թույլ են, քան մյուսներինը: Ըստ փորձերն անցկացնող դոկտոր Մաքգիգանի` նույնը հավանաբար կա նաև մարդկանց մոտ: Արտաքնապես ավելի գեղեցիկ տղամարդիկ ունեն թաքնված հիվանդություններ և բնավորության շատ վատ գծեր, որոնց հետ հետագայում կինը ստիպված է լինում հաշտվել:







































