Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ է խաղային պրակտիկա՝ իր նախկին մարզավիճակը վերականգնելու համար:
«Զգում եմ, որ օր օրի բարելավվում եմ: Անհամբերությամբ եմ սպասում իմ հանդիպումներին: Նորից ինձ ֆուտբոլիստ եմ զգում:
Կարևորագույնն այն է, որ ես ճիշտ ուղու վրա եմ. հեշտ չէ նման վնասվածքից հետո վերագտնել քեզ ու նորից նույնկերպ խաղալ: Ֆիզիկական տեսանկյունից 100%-ով պատրաստ եմ: Ահագին ժամանակ է՝ չեմ խաղացել. խաղային պրակտիկայի պակաս ունեմ: Եթե ուրիշ ակումբում խաղայի, վաղուց սկսած կլինեի հանդիպումներ անցկացնել, սակայն սա «Բարսելոնա»-ն է, իսկ «Բարսա»-ում մրցակցությունը շատ մեծ է, հետևաբար պետք է տքնաջան աշխատեմ՝ թիմում իմ տեղը գտնելու համար»,- ասել է Վիլյան:







































