Սաքսոնիա-Անհալթի Սահմանադրության պահպանության ծառայության ղեկավար Ֆոլկեր Լիմբուրգը պաշտոնաթող է եղել, գրում է Spiegel-ը: Պատճառն այն է, որ նրա ենթակաները չեն կարողացել բացահայտել «Ազգային սոցիալիստական ընդհատակ» (NSU) նեոնացիստների խմբավորմանը, որի անդամները երկրի ամբողջ տարածքով 10 սպանություն են գործել: Լիմբուրգի ազատման մասին հայտնել է Սաքսոնիա-Անհալթի ներքին գործերի նախարարությունը:
Նեոնացիստների գործի ձախողման պատճառով արդեն փոխվել է Սահմանադրության պահպանության դաշնային ծառայության, ինչպես նաև շրջանային բաժանմունքների ղեկավարությունը Թյուրինգիայում և Սաքսոնիայում:
«Ազգային սոցիալիստական ընդհատակ» խմբավորումը 1998-ին կազմավորել են Բեատա Չեպեն, Ուվե Մունդլոսը և Ուվե Բենհարդթը: Խմբավորումը բացահայտվել է 2011-ի նոյեմբերին: Այդ ընթացքում նանք 10 մարդու են սպանել, ինչպես նաև բանկեր են կողոպտել: Նրանք իրենց զոհերին ընտրել են ներգաղթյալների շրջանում, որոնք Գերմանիայում մանր բիզնես են ունեցել: Նրանք հիմնականում սպանել են Թուրքիայից եկածներին:









































