Wednesday, 24 06 2026
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը

Օլիմպիադան Բաքվում անցկացնելու FIDE-ի որոշումը շատ տարօրինակ էր. Գաբրիել Սարգսյան. Սպորտ

Ստամբուլի 2012 թվականի օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ տարօրինակ է համարում FIDE-ի, օլիմպիադան Բաքվում անցկացնելու որոշումը:

– Շախմատի Հայաստանի հավաքականն Օլիմպիական եռակի չեմպիոն է: Որ՞ն է հաջողության գաղտնիքը:

– Մարզումները, կազմը, մարզիչը, ֆեդերացիայի աշխատանքները: Դրանք կապված են միմյանց հետ: Առանց դրանց հաջողություն չէր լինի:

– Որքանո՞վ է շախմատում դեր խաղում բախտի գործոնը:

– Կա բախտի գործոն, բայց դա որոշիչ չէ, քանի որ հաղթում է թիմը: Դա էական նշանակություն չունի:

– Մեծ նշանակություն ունի հավաքականի ներսում առողջ մթնոլորտը: Ի՞նչ է անհրաժեշտ այդ անդորրը ստեղծելու և այն պահպանելու համար:

– Այդ հարցում մեր բախտը բերել է: Տղաները մտերիմ են, լավ հարաբերություններ ունեն նաև մարզչի հետ: Շատ լավ կոլեկտիվ է հավաքվել: Մենք երկար տարիներ խաղում ենք իրար հետ և կարծես հարազատ լինենք:

– Կարևոր ստուգատեսներից առաջ նախապատրաստական փուլն ի՞նչ ծրագրով է անցնում:

– Հավաքներ են կազմակերպվում: Թիմի ոչ բոլոր խաղացողներն են մշտապես բնակվում Հայաստանում, բայց նրանք մրցաշարերից առաջ գալիս են Հայաստան, ինչը շատ կարևոր է: Դառնում ենք կոլեկտիվ, մոտ մեկ ամիս միասին ենք լինում:

– Ստամբուլի Օլիմպիադայում ամենահիշարժան պահը Ձեզ համար ո՞րն էր:

– Վերջին պահը, երբ արդեն հաշվվել էին լրացուցիչ ցուցանիշները, և մենք առաջին տեղն էինք զբաղեցրել

– Ո՞րն էր Ձեր անձնական հաղթանակներից ամենատպավորիչը:

– Ամենատպավորիչը Ֆիլիպինների հետ խաղում տարած հաղթանակն էր, քանի որ այն շատ արագ ավարտվեց: Ես չէի սպասում, որ ընթացքն այդպես կլինի: Իսկ հավաքականի կազմում շատ կարևոր էին Սերգեյի երկու հաղթանակները՝ Ռուսաստանի և Հունգարիայի հետ խաղերում: Դրանք մեր ամենակարևոր հաղթանակներից էին:

– Ո՞ր երկրի ընտրանին էր ամենաբարդ մրցակիցը:

– Մեր ամենաբարդ հակառակորդը սովորաբար Ռուսաստանն է լինում, բայց այս անգամ այնպես ստացվեց, որ Չինաստանը շատ հաջող խաղաց: Չինաստանի հավաքականի հետ սովորաբար հաջող ենք խաղում, բայց այդ օրը չստացվեց:

– Միակ պարտությունը կրեցիք հենց Չինաստանի հավաքականի հետ խաղում: Ինչպե՞ս կբնութագրեք չինացիների խաղը:

– Չինաստանի հավաքականը երկար տարիներ նույն կազմով է հանդես գալիս: Թիմի կորիզը հիմնականում նույնն է: Փորձառու տղաներ են և յուրօրինակ ոճ ունեն: Բացի այդ, շատ նվիրված են խաղում: Իրենց հետ իսկապես շատ դժվար է խաղալ:

– Նման խոշոր մրցաշարերում և, նամանավանդ, նման հզոր թիմում ո՞րն է մարզչի դերակատարությունը:

– Շատ մեծ է: Առանց նրա, Լևոն Արոնյանի և ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի` այս հաղթանակները չէինք ունենա: Առանց նրանց կատարած աշխատանքի` նման հաջողությունների չէինք հասնի: Նրանցից ամեն մեկն իր դիրքում շատ մեծ դեր է խաղում մեր հավաքականի համար:

– 2016 թվականի Օլիմպիադան Բաքվում է անցկացվելու: Մեր հավաքականը մտադրություն ունի՞ մասնակցելու այդ Օլիմպիադային:

– Մենք պետք է ամեն գնով խանգարեինք, որ Օլիմպիադան Բաքվում չանցկացվեր: Այս դրությամբ մենք չենք գնա Բաքու, քանի որ ճնշումը շատ մեծ է, ու այդպիսի պայմաններում շախմատ խաղալը գրեթե անհնար է: Անկեղծ ասած, FIDE-ի որոշումն էլ շատ տարօրինակ էր: Հաճախակի են դեպքերը, երբ ֆինանսներն են որոշիչ դեր խաղում:

– Իսկ մեր ֆեդերացիան ցանկություն չունե՞ր Օլիմպիադան ընդունելու հայտ ներկայացնել:

– Դա շատ մեծ գումարների հետ է կապված: Չգիտեմ՝ մեր ֆեդերացիան պատրա՞ստ է նման ծախսերի, թե՞ ոչ:

– Լևոն Արոնյանի հետ գրոսմայստերական դպրոց բացեցիք Երևանում: Կա՞ն կադրեր, որոնք ներուժ ունեն հետագայում հավաքականի կազմում խաղալու համար:

– Իհարկե: Մենք առաջին հավաքն արդեն կազմակերպել ենք: Մինչև 12 տարեկանների մեջ շատ լավ երեխաներ կան: Կարծում եմ, որ լավ աշխատանքի դեպքում իրենք կարող են շատ ուժեղ շախմատիստներ դառնալ: Նրանց հետ պետք է լուրջ աշխատանք տանել:

– Եվ վերջում կխնդրեի խոսել Ձեր ծրագրերի մասին:

– Ես Սերբիայի լիգայում պետք է խաղամ: Կխաղամ տարբեր լիգաներում, որից հետո Լևոնի մարզումներն են սկսվելու, նա պատրաստվելու է հավակնորդների մրցաշարին, իսկ մենք կօգնենք նրան նախապատրաստական փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում