Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Իրանը հայտարարել է Բուշերի ատոմակայանի ռեակտորից վառելիքը հանելու մասին: Գործակալությունը հղում է կատարել ՄԱԳԱՏԷ-ում ունեցած իր աղբյուրին:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչու է Իրանը գնում այս աննախադեպ քայլին:
Մի քանի ամիս առաջ այդ ռեակտորը բեռնեցին վառելիքով, որպեսզի այն սկսի գործել: Հավանաբար սա կարող է կապված լինել Իրանի միջուկային ծրագրում տեղի ունեցած փոփոխությունների կամ այն վտանգի հետ, որն առաջացել էր ատոմակայանի համակարգիչների` վիրուսով վարակվելուց հետո:
Հիշեցնենք` այն ժամանակ շատ լրատվամիջոցներ հայտնում էին, որ Stuxnet անունը կրող վիրուսը կաթվածահար է արել ատոմակայանի աշխատանքը: Իսկ որոշ ռուս մասնագետներ էլ հայտարարեցին, որ դա կարող է հանգեցնել ատոմակայանում մեծ վթարի:









































