Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ծավալը գերազանցել է 130 միլիարդ դոլարի սահմանագիծը: Այս մասին Բաքվում տեղի ունեցած ադրբեջանա-հոլանդական գործարար ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը.
«1995 թվականից սկսած ցայժմ երկրի տնտեսության մեջ ներդրվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 130 միլիարդ դոլար: Այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկնում օտար ներդրումներին: Այսօր Ադրբեջանն ինքն է վերածվել ներդրում անողի (արտահանողի) և խոշոր ներդրումներ է կատարել Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Ռումինիայում ու Շվեյցարիայում»:








































