Սիրիայում բռնության շարունակման և սիրիացի ժողովրդի տառապանքի պատճառն այն է, որ արտաքին ուժերը խրախուսում են երկրի ընդդիմության՝ երկխոսությունից հրաժարվելու հայտարարությունները, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բանակցային գործընթաց սկսելու փոխարեն, Սիրիայի վարչակարգի արտաքին ընդդիմադիրները փաստացիորեն ընտրել են վարչակարգի տապալման կուրս»,- հայտարարել է նա «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքերով՝ դատելով ամեն ինչից՝ նրանք չեն էլ պատրաստվում փոխել այդ մոտեցումը, չնայած հենց դա էլ բռնության շարունակման պատճառներից մեկն է:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը «չի արդարացնում Սիրիայի վարչակարգը, նրա վրայից չի հանում պատասխանատվությունը, սակայն արյունահեղությունը դադարեցնել հնարավոր է միայն բոլոր կռվողներին ստիպելով դադարեցնել զինված գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»:








































