Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ:
Դրա պատճառը Շեմդինլիի իրադարձությունների վերաբերյալ Դեմիրթաշի արած հայտարարությունն է: Դեմիրթաշը, մասնավորապես, հայտարարել է, որ Շեմդինլիի ու Չուքուրջայի միջև ընկած 400 կիլոմետրանոց տարածքը գտնվում է PKK-ի վերահսկողության ներքո: Նա ընդգծել էր, որ թուրքական բանակը վերահսկում է այդ տարածքի միայն օդային հատվածը, իսկ ցամաքային հատվածը գտնվում է PKK-ի վերահսկողության ներքո:
Նշվում է, որ շուրջ 40 օր է, ինչ Շեմդինլիում թուրքական բանակի ու PKK-ի միջև շարունակվում են բախումները:









































