Մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը կառավարության շենքի մոտ այսօր հացադուլ էր հայտարարել: Լրագրողների հետ զրույցում մաթեմատիկոսը նշեց, որ կառավարությունից պահանջում է «տիրություն անել» իր գյուտերին, որոնց թիվն անցնում է մեկ տասնյակից:
Հենրիկ Մխիթարյանը նշում է, որ յուրօրինակ գյուտերի հեղինակ է, սակայն 10 տարի շարունակ իր գյուտերի արտոնագրերը ձեռքին թակում է պետական հաստատությունների դռները: Մաթեմատիկոսն իր գյուտերով ապացուցում է, որ օգտակար գործողության գործակիցը 100-ից մեծ կարող է լինել: Ստեղծել է նաև հիդրոէլեկտրակայանի գյուտ, ինչի կիրառման դեպքում Հայաստանում էլեկտրաէներգիայի գինն, ըստ նրա, կարող է 5-10 դրամ լինել: Գյուտարարը նաև նշեց, որ հավերժական շարժիչ է պատրաստել:








































