Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել է, թե Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի:
Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Վերջին տարիներին Հայաստանը միշտ ՌԴ-ին ինչ-որ բան է զիջում` գազի գնի կամ քաղաքական ինչ-ինչ խնդիրներից խուսափելու համար: Կարծում եմ` այս անգամ ևս զիջելու է ինչ-որ բան, և պատահական չէ, որ պայմանավորվածություն ձեռք է բերվել Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ: Թե կոնկրետ ինչ է զիջելու` չեմ կարող ասել, բայց ամենայն հավանականությամբ զիջումները լինելու են ԼՂ խնդրի շրջանակներում»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի