Բազմաթիվ խոհարարական մրցանակների արժանացած ֆինն հայտնի խոհարար Թիմո Լինամակին արտասովոր ռեստորան է բացել՝ գետնից 80 մետր խորության վրա: Այցելուներին գետնի տակ ճաշելու են իջեցնում շարժասանդուղքն ու վերելակը: Այս մասին հաղորդում է Oddity Central-ը:
Կրաքարի 115-ամյա հանքի կիսամութ միջավայրը կարծես թե չի վախեցնում մարդկանց. 64 տեղանոց ռեստորանը մինչև սեպտեմբերի 29-ը զբաղված է: Չորս անգամ մատուցվող համեղ կերակուրների համար պետք է վճարել 128 եվրո (160 դոլար):
Նշենք, որ սա հայտնի խոհարարի միակ ռեստորանը չէ Ֆինլանդիայւոմ: Երկրում երկու տարի առաջ բացված Muru ռեստորանը արդեն մեծ ժողովրդականություն է վայելում տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում: Հաջողությունը Լինամակիին մղել է նոր մարտահրավերների:









































