Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Հարսնաքարի» գործով դատական առաջին նիստը՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Հաշվի առնելով, որ ամբաստանյալներից Արման Խաչատրյանը փաստաբան չունի, դատարանը որոշում կայացրեց դատական հաջորդ նիստը տեղափոխել, իսկ ամբաստանյալը խոստացավ 2-3 օրում լուծել փաստաբանի հարցը:
«Հարսնաքարի» գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին` ժամը 11-30-ին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































