Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
«Վերահսկիչ պալատն ամեն տարի արձանագրում է աղաղակող չարաշահումներ: Էլ չեղած ծառատնկումներ, էլ չեղած Օպերա, էլ չեղած շինարարություն, էլ չեղած թոշակներ, էլ չեղած ծառայություններ: Այս տարիների ընթացքում որևէ կառույց՝ ներառյալ վերահսկիչ պալատը, այդպես էլ չառաջարկեցին որևէ օրենսդրական և այլ լուծումներ բացահայտված կոռուպցիոն երևույթները վերացնելու համար: Էլ չեմ ասում, որ որևէ ոլորտի առաջին պատասխանատու չկանգնեց օրենքի առջև անարդյունավետ կառավարման և միլիոններ գողանալու համար:
Ամեն տարի Իշխան Զաքարյանն արձանագրում է գողոնը, բոլորս զարմանում ենք չինովնիկների լկտիության վրա և բոլորը մնում են նույն տեղերում, մինչև հաջորդ զեկույց»:









































