Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լուկա Վալոնտեն ամփոփել է իրենց վրացական առաքելության արդյունքները.
«Վրաստանում ստեղծվել է բազմակարծ և մրցունակ ընտրական միջավայր: Այդպիսի միջավայրը Վրաստանի քաղաքացիներին թույլ կտա կատարել միանշանակ ընտրություն: Դրա հետ մեկտեղ մենք անհանգստացած մրցակից կուսակցությունների հարաբերություններում առկա բևեռացումից ու թշնամանքից: Դա ստվեր է նետում նախընտրական ողջ ժամանակաշրջանի վրա:
Իշխանություններն ու ընդդիմադիր կուսակցությունները պետք է զերծ մնան ամեն տիպի փորձերից, որոնք կարող են լարվածություն առաջացնել նախընտրական շրջանում: Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են «լակմուսի թուղթ»՝ Վրաստանում ժողովրդավարության որակի հստակեցման առումով:
Մենք Վրաստանի քաղաքական սուբյեկտներին կոչ ենք անում կասկածի տակ չդնել ընտրությունների արդյունքները: Բոլոր կուսակցություններն ու պետությունը պետք է հրաժարվեն այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահության թուլացմանը, առավել ևս, որ դրանք դեռ չեն անցկացվել»:
Նշվում է, որ ԵԽԽՎ-ի պատվիրակությունը երկու օրվա ընթացքում Վրաստանում հանդիպումներ է անցկացրել իշխանությունների, ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ:









































