Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայից արտաքսված իրանցի դիվանագետներն այսօր առավոտյան իրենց ընտանիքների հետ վերադարձել են հայրենիք:
Սեպտեմբերի 7-ին Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը հայտարարել էր, որ Թեհրանում գտնվող Կանադայի դեսպանատունը փակվել է, իսկ իրանցի բոլոր դիվանագետները պետք է արտաքսվեն երկրից:
Ներկայումս Կանադայում բնակվում է մոտ 410,000 իրանցի: Իրանի ԱԳՆ-ը սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ ստեղծել է հատուկ շտաբ, որը պետք է զբաղվի Կանադայում բնակվող իրանցիների խնդիրներով:






































