Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Աշխարհում տարեկան 600 հազար երեխա է մահանում ռոտավիրուսից

«Աշխարհում տարեկան 600 հազար երեխա է մահանում ռոտավիրուսի պատճառով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» մանկաբուժական կլինիկայի մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: Նա նշեց, որ այն բավական արագ տարածվող վիրուսային ինֆեկցիա է:

«Վիրուսը հիմնականում «բնակվում» է աղիներում և առաջացնում է փսխումներ, լուծ, փորացավեր, ընդհանուր թուլություն: Այն փոխանցվում է սննդային ճանապարհով: Հիվանդությունը ունի մի քանի տարատեսակներ, սակայն սովորաբար առաջին հիվանդությունն է ամենաբարդն ընթանում: Հետագայում երեխան կարող է հիվանդանալ նաև հիվանդության մյուս տեսակներով, բայց արդեն ավելի թեթև կտանի դրանք: Երեխաները ռոտավիրուսով կարող են հիվանդանալ մինչև 5 տարեկանը»,- հայտնեց մանկաբույժը:

Մասնագետի խոսքով՝ հիվանդությունը կարող է տևել մի քանի օր և շատ հեղուկ օգտագործելու դեպքում ինքնուրույն անցնել. «Իհարկե, լինում են նաև բարդ դեպքեր, որոնք հիմնականում կապված են ջրազրկման հետ: Լինում են դեպքեր, երբ երեխան նաև փսխում է: Այդ ժամանակ երեխային պետք է տեղափոխել հիվանդանոց»:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կատարվում է ռոտավիրուսի դեմ պատվաստում,- ասաց մանկաբույժը և հավելեց:- Գրեթե բոլոր երկրներում ռոտավիրուսը խնդիր է, և դրա դեմ պատվաստումներ կատարում են բոլոր զարգացած երկրներում: Պատվաստանյութը բավական թանկարժեք է և բարձր որակի: Ընդամենը երկու անգամ են կաթեցնում երեխայի բերանում: Հետագայում բարդություններ չեն առաջանում, հնարավոր է` թեթևակի փորլուծություն կամ փսխում»:

Հարությունյանի հավաստմամբ՝ պատվաստանյութը մոտ 90 տոկոսով նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից մինչև երեք ամսական երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում