Ֆրանսիահայ «Յառաջ» օրաթերթն այսօր տեղեկացնում է, որ Հայաստանի պարենային առևտրի ոլորտում հեղաշրջում է սպասվում: Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին մայրաքաղաք Երևանում բացվելու է ֆրանսիական Carrefour SA ընկերության առաջին սուպեր մարկետը: Վաճառակենտրոնն ունենալ է 10.000 քառակուսի մետր տարածք՝ Dalma Garden Mall առևտրի կենտրոնում, որը պատկանում է «Տաշիր» խմբին։
Թերթի վկայությամբ, համաշխարհային մանրածախ առևտրի ցանցում Carrefour խումբը Եվրոպայում գրավում է առաջին, իսկ աշխարհում՝ երկրորդ տեղը:








































