Ֆրանսիան և Ռումինիան երկամյա համաձայնագիր են կնքել գնչուների կամավոր հայրենադարձության վերաբերյալ: Այն ստորագրվել է Բուխարեստում Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Մանուել Վալը, Եվրոպայի գործերով նախարար Բերնար Կազնևը և Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ֆրանսիայից Ռումինիա ինքնակամ տեղափոխման ծրագիրը կփորձակվի 80 գնչուական ընտանիքներում:
«Մենք կցանկանայինք հստակ ազդանշան ուղարկել հանրությանը, որ մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն այնպիսի համաձայնության ընդունմանը, որի շնորհիվ գնչուները կարմատավորվեն իրենց հայրենիքում`Ռումինիայում»,- ասել է Վալը:
Համարվում է, որ ներկա դրությամբ Ֆրանսիայում ապրում է 15-20 հզ գնչու: Հիմնականում նրանք ապրում են քաղաքամերձ ճամբարներում:









































