Սամվել Բալասանյանի` Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո թիվ 35 ընտրատարածքի համայնքների ղեկավարները և բնակիչները Բալասանյանից կամ նրա մտերիմներից փորձում են պարզել, թե հիմա ով է իրականացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումները: Իսկ գլխավոր հարցն այն է, թե արդյոք այսուհետ բնակիչները զրկվելու են Բալասանյանի կողմից նախկինում ցուցաբերվող օգնությունից:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` օրերս Բալասանյանի մոտ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ նա հորդորել է չանհանգստանալ և ասել, որ հետայսու այդ հարցերով կարող են դիմել իր ավագ որդուն` Միսակ Բալասանյանին: Այսինքն` թիվ 35 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում առաջադրվելու է Ա. Բալասանյանի որդին: Այսպիսով`նա իր ժառանգությունը թողնում է որդուն:









































