Ինչպես տեղեկացնում է oust-france.fr կայքը, անցած շաբաթ Ֆրանսիայի Կանն քաղաքի կենտրոնում` օրը ցերեկով դաժան սպանություն է տեղի ունեցել: Իրավապահները հետաքննության շրջանակներում ձերբակալել են վրացական մաֆիայի 7 անդամների: Ձերբակալվածների թվում է խմբավորման 36-ամյա պարագլուխը, ում ինքնությունը, սակայն, չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ նա դատվածություն ունի հայրենիքում: Նրան առաջադրվել է սպանության, իսկ հանցավոր խմբի մյուս անդամներին գողության մեղադրանք:
Հետաքննությունը նաև պարզել է, որ վրացիները Կաննի շքեղ Կալվադոս թաղամասում ավելի քան 40 բնակարան են կողոպտել:








































