«Թեև արդեն երկու տարի է` Հայաստանում խոսում են Էմոների մասին, բայց ոչ մի մասնագետ, ոչ մի կառույց չփորձեց հետազոտել, թե ինչո՞ւ են դեռահասները մտնում այդ ենթամշակույթի մեջ և ինչո՞ւ են դիմում ինքնասպանության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և Վերականգնողական կենտրոնի գլխավոր մասնագետ Ալեքսան Ամարյանը:
Նրա խոսքով, էմոների հետ պետք է աշխատել և նրանց բերել նորմալ հոգեկան վիճակի: Այս առումով խիստ ուշադրություն է պետք դարձնել դեռահասների հոգեբանությանը: Սակայն ո՛չ դպրոցում է դասավանդվում հոգեբանություն, ո՛չ էլ ծնողներն են ուշադրություն դարձնում երեխաների հոգեկան աշխարհին:
«Դպրոցը գցում է ծնողի վրա, ծնողը դպրոցի, և արդյունքում երեխան մնում է մենակ»,- նշում է Ալեքսան Ամարյանը: