Բեռլինի Շենեֆելդ արվարձանում կառուցվող միջազգային օդանավակայանի տարածքում երեկ բացված ԻԼԱ-2012 ավիա-աէրոտիեզերական միջազգային ցուցադրության ժամանակ առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է արևային մատկոցներով ինքնաթիռ:
Elektra One Solar-ը, որն աշխատում է բացառապես արևային էներգիայով, 6 րոպե տևողությամբ շրջանաձև թռիչք է իրականացրել: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Օդանավն արտադրել է գերմանական PC-Aero ընկերությունը: Արևային մարտկոցները տեղադրված են ապարատի թևերին, նաև ներկառուցված են օդանավի իրանի մեջ:
Հիշեցնենք. 2011 թվականին պորտուգալացի ինժեներ Տյագո Բարոսը նախագծել էր ամպի տեսքով հեղափոխական օդանավ: Ապագայի Passing Cloud-ը կնվազեցնի արտանետումների քանակը, մարդկանց թույլ կտա իրենց զգալ ամպերի մեջ լողալիս:









































