Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն այսօր հերթական դիտարկումն է անցկացրել հայ-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Դիտարկումն անցկացվել է Օմարի լեռնանցքի շրջանում և անցել է առանց միջադեպերի: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը:











































