Պորտուգալական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ազգային հավաքականի կիսապաշտպան Ժուան Մոուտինյուն մեկնաբանել է Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպումը` աշխարհի 2014 թվականի ընտրական փուլի շրջանակներում:
«Այս խաղում կարևորը հաղթանակն էր: Բայց առաջին խաղակեսում գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում Ադրբեջանի հավաքականի դարպասում: Երկրորդ խաղակեսում ավելի շատ գոլային պահեր էինք ստեղծում, և մեզ հաջողվեց գրավել ադրբեջանցիների դարպասը:
Մենք գիտակցում էինք, որ անպատճառ գոլեր կխփենք: Պետք է նշեմ նաև, որ մեր բախտը ինչ-որ չափով չբերեց. հանդիպումը կարող էր ավարտվել ավելի խոշոր հաշվով»,- հայտնել է Մոուտինյուն:








































