Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի
շրջանակներում կայացած Ավստրիայի ընտրանու հետ հանդիպումը: Այդ մասին են տեղեկացնում գերմանական լրատվամիջոցները:
Գերմանացիները 2:1 հաշվով առավելության են հասել ավստրիացիների հետ արտագնա հանդիպման ժամանակ:
«Մենք կարողացանք այնպես կազմակերպել խաղը, որ հանգիստ ավարտենք այն: Սակայն մենք նաև սխալներ թույլ տվեցինք, որոնց հետևանքով դժվարությունների բախվեցինք: Եթե թիմը հաղթում է 2:1 հաշվով, այն պետք է անընդհատ վերահսկի գնդակը: Իսկ եթե 2:0 հաշվի դեպքում մենք ավելի ուշադիր գործեինք, ապա Ավստրիայի ընտրանին հնարավորություն չէր ունենա կրճատել խաղի հաշիվը»,- ասել է Լյովը:









































