Վերահսկիչ պալատի ներկայացրած՝ 2011 թվականի հաշվետվությունը որևէ աղերս չունի ՎՊ-ի մասին օրենքի հետ. այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթն ԱԺ-ին հնարավորություն չի տալիս դիտարկելու՝ հաջողվե՞լ է, ի վերջո, ՎՊ-ին իրականացնել իրեն վերապահված գործառույթները, կամ խնդիրների լուծման ի՞նչ ճանապարհներ են նախանշված:
«Հաշվետվությունում առկա առաջարկություններն անդեմ են: Հետևանքը մնում է այն, որ այս հաշվետվությունը մնում է հաշվետվություն: Կարծում եմ՝ հիմնարար փոփոխություններ կատարելու կարիք կա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ ՎՊ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու կարիք կա:









































