Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Գաբալայում տեղի ունեցած Թուրք-ադրբեջանական համագործակցության խորհրդի երկրորդ նստաշրջանից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Հայաստանի հետ սահմանը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը չեն գտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին: Մենք մշտապես հայտարարել ենք այդ մասին: Մենք չենք կարող գնալ այդ քայլին: Մեր քայլերը կախված են ադրբեջանական օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումից:
Միջազգային հանրությունն այդ տարածքները ճանաչում է որպես ադրբեջանական, սակայն դրանք չի վերադարձնում Ադրբեջանին՝ օրինական տիրոջը: Այդ հարցում Թուրքիան մշտապես լինելու է Ադրբեջանի կողքին»:









































