Սարդի թույնից ստացված տոքսինը կարող է փոխարինել էրեկցիան կարգավորող ժամանակակից դեղամիջոցներին, համոզված են Journal of Sexual Medicine ամսագրում տեղ գտած համապատասխան հոդվածի հեղինակները: PnTx2-6 տոքսինը բուժում է տարիքային դիսֆունկցիան, համենայն դեպս, կրծողների մոտ` հաստատ:
Թույնը հայտնաբերվել է Phoneutria nigriventer (բրազիլական սարդ-զինվոր) սարդի օրգանիզմում: Դրա խայթոցն առանձնանում է շատ ցավոտ լինելով, իսկ եթե այդ սարդը տղամարդու կծի, չի բացառվում պրիապիզմի` երկարատև, ցավոտ և սեքսուալ գրգռվածության հետ կապ չունեցող էրեկցիայի զարգացումը:
Վերջերս գիտնականները տոքսինը հաջողությամբ փորձարկել են ծերացող կրծողների վրա:
Թե թույնն ինչպես կազդի մարդկային օրգանիզմի վրա` գիտնականներն առայժմ չգիտեն: Տոքսինի սինթետիկ տարբերակն արդեն կա: Մնում է իմանալ դրա հակացուցումները, հայտնում է Мeddaily.ru-ն:
Ավելի վաղ գիտնականները համոզվել են, որ սարդի թույնը կարող է իր արդյունավետությամբ գերազանցել կրծքի քաղցկեղի դեմ քիմիոթերապիային:









































