Կենդանիների պաշտպանության PETA կազմակերպության անդամները զայրացած են երգչուհի Լեդի Գագայի նոր աքսեսուարի պատճառով:
Երգչուհու սպիտակ աղվեսից օձիքը խիստ բարկացրել է կենդանիների պաշտպաններին, գրում է Popcornnews-ը:
«Հագուստը խոսում է ինքն իրեն: Մենք մտածում են միջոցներ հավաքել` Լեդի Գագայի համար սիրտ գնելու նպատակով»,- հայտարարել է PETA-ի ներկայացուցիչ Վենդի Վենգերը:
Հիշեցնենք, որ 2009թ. երգչուհին հայտարարել էր, որ երբեք մորթի չի կրի: Սակայն ակնհայտ է, որ նրա հայացքները փոխվել են:
«Շոգ եղանակին հագնելով այս սարսափելի մորթիները՝ դուք ուղղակի դառնում եք թիրախ, ինչպես անխելք Քիմ Քարդաշյանը»,- երգչուհուն դիմել է PETA-ի փոխնախագահը:




































